Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կայացավ ավանդական դարձած մարզական փառատոնը

. Լուրեր

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Վանաձորում արդեն 12-րդ անգամ կազմակերպվեց մարզական փառատոն, որին մասնակցություն ունեցավ մարզական և ուսումնական 18 կազմակերպություն, մոտ 1500 մասնակիցներով: Հանրապետության մարզերում և Արցախում անցկացվող մարզական փառատոն մրցույթ-ստուգատեսում Վանաձորը 2011թ-ից մինչ օրս  հաղթող է ճանաչվել, պարգևատրվել է պատվոգրերով ու գավաթներով: Այս տարի ևս արվել է հնարավորը՝ լավագույնի կոչմանն արժանանալու համար:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված մարզամշակութային փառատոնը մեկնարկեց շքերով: Ներկայացվեցին մասնակիցների կազմն ու նրանց ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա էին մշակութային և սպորտային ճանաչված մարդիկ, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:

Պետական օրհներգի ներքո հանդիսավոր կերպով վեր բարձրացվեց եռագույնը, ապա ազդարարվեց ցուցադրական ու մրցութային ելույթների մեկնարկը: Դրոշի բարձրացման պատիվը շնորհված էր տարվա լավագույն մարզիկ Տիգրան Կիրակոսյանին:

Փառատոնի օրակարգում ընդգրկված էին կշռաքարերի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ, ըմբշամատ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և մասսայական վազքարշավ մրցույթները: Ցուցադրական ելույթներից փառաոնի ընթացքում ներկայացվեցին բռնցքամարտի, սուսերամարտի, ակրոբատիկայի, պարանի ձգման, կշռաքարերի նետման:

Միջոցառման մշակութային մասն ապահովում էին ՎԱնաձորի պարային խմբերն ու անհատ կատարողները: Կազմակերպիչների խոսքով՝ մարզական փառատոնը տարեցտարի   ավելի մասսայական ու սիրված է դառնում, ավելանում է նաև մասնակիցների թիվը:

Մարզական փառատոնի մրցութային ելույթների ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով ու մեդալներով:

14285786_1184176241625405_458209056_o 14360359_1184176774958685_309581712_o 14374566_1184176824958680_183368840_o 14375219_1184176221625407_55659518_o 14375347_1184176888292007_122967443_o 14393807_1184176778292018_331041347_o 14407948_1184176864958676_698665916_o 14408359_1184177624958600_585027457_o 14423808_1184176404958722_497948571_o

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր