- Վանաձոր - http://vanadzor.am -

Օրինակելի նախաձեռնություն

Posted By Vanadzor On March 12, 2011 @ 17:56 In Ծրագրեր | No Comments


Երբ խոչընդոտները հաղթահարում եւ գաղափարով խանդավառում են

    Վանաձորի կենտրոնում, մի քանի շենքերի բակում եւ մի քանի շենքերի բնակիչների համար, կանաչ օազիս է ստեղծվում, խաղահրապարակ է կառուցվում։
    Վանաձորի Գրիգոր Լուսավորիչի 53/59—ի բնակիչ Հրաչ Մարուքյանն է նախաձեռնության հեղինակը, ում երեք տղաները մեծացան, հասուն մարդիկ դարձան՝ այդպես էլ իրենց շենքի բակում չունենալով խաղալու, մարզվելու տեղ։

Քաղաքապետարանում մտահոգ բնակչի մտահղացումը սիրով ընդունվեց, հավանության արժանացավ, բայց բացատրեցին, որ բյուջեի հնարավորությունները սուղ են։ Պատրաստակամություն հայտնեցին հնարավորության սահմաններում գումար հատկացնել, եթե հայթայթվեն հիմնական միջոցները։ Հ. Մարուքյանը, ում որոշումը հաստատ էր, գտավ հիմնական միջոցները։
–Ծանոթ էի Հոլանդիայում գործող «Ռաֆաել» (երեխաների պաշտպան հրեշտակի անունով) բարեգործական կազմակերպության նախագահ, մեր համաքաղաքացի, արցախյան հերոսամարտի մասնակից Սուրեն Քառյանին ու նրա որդե գրած բարեգործական ծրագրերին, որոնք նվիրված են նաեւ իր հայրենակիցների կարիքավոր երեխաների հոգսերը հոգալուն,—պատմում է Հ. Մարուքյանը։–Մոտ 5 տարի անշահախնդիր համագործակցեցի ԲՀԿ—ի հետ, օգնում էի համակարգված գործունեություն ծավալելու առումով՝ հօգուտ մեր քաղաքի ու մարզի հիմնախնդիրների լուծման։ Ահա այդպես ծնվեց նույնանուն կազմակերպություն ստեղծելու գաղափարը։
Այդ նպատակով հրավիրվեց Հոլանդիա։ «Ռաֆաել» ԲՀԿ խորհուրդը հաստատեց նոր կազմակերպություն ստեղծելու ծրագիրը, որի նիստին նա ներկայացրեց 3 տարվա նախապատրաստական փուլ անցած խաղահրապարակ կառուցելու ծրագրի փաթեթը, որ մի հսկա թաղամասի մանուկների ու նրանց իսկ ծնողների 3 տասնյակ տարիների երազանքն էր եղել… Այն եւս հաստատվեց։
Քաղաքապետարանն էլ ունեցավ իր ներդրումը՝ կես միլիոն դրամի չափով։
Խաղահրապարակի կառուցման փաստն ուրախությամբ ընդունեցին ոչ միայն Ցալկուտ թաղամասի բնակիչները, այլեւ համատիրությունում։ Բնակիչները օգնում են, ով ինչով կարող է՝ աշխատուժ, տրանսպորտ, շինանյութ տրամադրելով։ Հատկապես ուրախալի է, որ բնակիչներից բացի, գործընթացին սիրով աջակցում են «Ցալկուտ» համատիրության նախագահ Սիլվա Եթիմյանը, քաղաքապետարանի ծրագրերի բաժնի պետ Սուրեն Կարապետյանը, ավագանու անդամներ, գործարարներ։ Կառուցումն ընթացքի մեջ է, օգնել կամեցողներն արդեն խոստացել են ճոճանակներ եւ խաղամիջոցներ նվիրել։ Տասնյակ մեքենա աղբ է տեղափոխվել, տեղանքն ազատվել է ավելորդ շինություններից, խաղահրապարակը շրջապատված է լինելու ծառ ու ծաղկով, տեղադրվելու են նստարաններ։ Խաղահրապարակը կօղակի հեծանվավազքուղին, ապա հերթը կհասնի կանաչ գազոնի գոտուն։ Կենտրոնական հատվածներում կտեղադրվեն ճոճանակակարուսելային զանազան խաղեր, կառուցված հենապատը, ցանկապատը եւ ավտոտնակների նախապես կարգի բերված հատվածները կնկարազարդվեն հեքիաթների մոտիվներով։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ տարեմուտ։


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/orinakeli-nakhadzerrnutyun/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Forinakeli-nakhadzerrnutyun%2F&t=%D5%95%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC%D5%AB+%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%95%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC%D5%AB+%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Forinakeli-nakhadzerrnutyun%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Forinakeli-nakhadzerrnutyun%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.