Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՕՀՄՄ-մարզադպրոց

Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային
մարզաձևերի մարզադպրոց»
համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

  • Հասցե. Աղայան 72/1
  • Հեռ. (0322) 2-82-34
  • Էլ. փոստ ohmmmd@mail.ru

olimpiada

Հ Ո Վ Ի Կ Մ Ա Ն ՈՒ Կ Յ Ա Ն

2002թ.-ից Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց»
ՀՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ
ՀՀ վաստակավոր մարզիչ

Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը /կրճատ` ՕՀՄՄՄԴ/ մեր քաղաքի հնագույն պատմություն ունեցող մարզադպրոցներից է, որն ստեղծվել է 1936թ:

Մարզաձևը

Խմբերի քանակը

Մարզիկների թիվը

Մարզիչների թիվը

բռնցքամարտ

10

102

4

ազատ ըմբշամարտ

12

120

7

սամբո ըմբշամարտ

6

60

4

ձյուդո ըմբշամարտ

3

30

2

Մարզադպրոցում աշխատում են 17 մարզիչ, որոնցից 7-ը ՀՀ վաստակավոր մարզիչներ են:
Մարզադպրոցում գործող մարզաձևերն են `

olimpiada1

olimpiada2

Մարզադպրոցն իր պատմության ընթացքում ունեցել է ԽՍՀՄ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնցից են `
1. Գագիկ Ղազարյան – աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ,
2. Հովիկ Մանուկյան – աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ,
3. Ստեփան Սարգսյան – Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր,
4. Սամսոն Խաչատրյան – ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ:
Մարզադպրոցի լավագույն սաները, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ հիմա, ընդգրկված են ՀՀ տարբեր հավաքական թիմերի կազմում, ովքեր մասնակցում են աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերի, դառնալով հաղթողներ և մրցանակակիրներ:

olimpiada7

ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

2013թ. համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր,
Եվրոպայի մեծահասակների սամբոյի առաջնության արծաթե մեդալակիր,
աշխարհի մեծահասակների սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր
Վանաձոր քաղաքի 2012թ և 2013թ. տարվա լավագույն մարզիկ
մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյան

olimpiada6

ԱՐԵՆ ԱԼԵՔՅԱՆ

Եվրոպայի երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր,
աշխարհի առաջնության 8-րդ տեղ,
միջազգային մրցաշարերի հաղթող
Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Խանզատյան

olimpiada5

ՇԱՄԻՐ ԱԹՅԱՆ

Եվրոպայի երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր
Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան

olimpiada8

ՕՀԱՆ ԳԻՔԻՆՅԱՆ

2007թ. Եվրոպայի պատանիների ազատ ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր
Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Խանզատյան

olimpiada3

ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ

Եվրոպայի պատանիների ձյուդո ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր,
աշխարհի պատանիների ձյուդո ըմբշամարտի առաջնության 5-րդ տեղ,
պատանեկան օլիմպիադայի 3-րդ մրցանակակիր
Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյան

olimpiada4

ՆԱՐԵԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Եվրոպայի պատանիների ազատ ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր
Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր