Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Նպաստառուն այլևս կրկնակի պատիժ չի կրի ոչ հավաստի տեղեկությունների համար

. Լուրեր

Այսուհետ , անկախ նպաստառուի կարգավիճակից, քաղաքացին վեց ամիս չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից:

2014թ. Հունվարի 1-ից  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի  37-րդ հոդվածի փոփոխության արդյունքում  սահմանվել է քաղաքացիների պատասխանատվությունը օրենքի խախտման համար:

Հոդված 37. Քաղաքացիների պատասխանատվությունը

1. Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:

Իսկ օրենքի նախորդ տարբերակում, բացի նպաստի վճարումի դադարումից, քաղաքացին նաև վեց ամսով զրկվում էր նպաստ ստանալու իրավունքից: Ստացվում էր, որ քաղաքացին կրկնակի պատժի էր ենթարկվում ոչ հավաստի տեղեկություններ համար՝ և վեց ամսով զրկվում էր նպաստի իրավունքից և ետ էր վերադարձնում   անհիմն ստացած գումարը պետական բյուջե:

Հետևաբար,  եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը նվազում է ՀՀ կառավարության կողմից սահմանած սահմանային մեծության միավորից, ապա ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է, սակայն ընտանիքը կարող է օգտվել անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող ընտանիքներին այդ համակարգով տրամադրվող  աջակցության այլ տեսակներից: Իսկ եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը չի նվազում սահմանային մեծության միավորից, ապա այդ ընտանիքը շարունակում է ստանալ նպաստը:

Ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման, բայց ոչ ավելի, քան հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից:
2014-ին Հայաստանում նպաստ կստանա շուրջ  104,7 հազար ընտանիք:
Ընդհանուր առմամբ՝ 2014-ին ընտանեկան նպաստներ վճարելու համար նախատեսվում է հատկացնել 37,1 մլրդ դրամ: Միաժամանակ, մինչեւ 2 տարեկան երեխաների թիվը, որոնց խնամքի նպաստ կհատկացվի, կազմում է 11,2 հազար: Այդ նպատակով կհատկացվի 2,4 մլրդ դրամ:
Բազային սոցիալական նպաստը կազմում է 16 հազար դրամ: Երեխայի ծննդյան դեպքում նպաստը կազմում է 50 հազար դրակ, առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 25 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ, մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար՝ 18 հազար դրամ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր