- Վանաձոր - http://vanadzor.am -

Նոյեմբերի 24 –ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մարդաշատ էր

Posted By Vanadzor On November 25, 2013 @ 10:04 In Լուրեր | No Comments

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի շրջանակում տեղի էր ունենում դրամահավաք, որին մասնակցեցին նաև վանաձորցիները: Ամեն տարի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ իրենց ներդրումն են ունենում համահայկական այս ծրագրում: Այս տարին ևս բացառություն չէր: Առավոտյան ժամը 10-ից քաղաքապետարանի աանձնակազմը քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում էր և իր մասնակցությունն այս անգամ էլ ցուցաբերեց համահայկական այս ծրագրին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները այս տարի կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը (մոտ 116կմ) կլինի, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլընտրանքային ճանապարհ է: Այն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ: Կառուցվելիք ավտոճանապարհը զգալիորեն կկրճատի այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/noyemberi-24-in-vanadzori-sharrl-aznavuri-anvan/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnoyemberi-24-in-vanadzori-sharrl-aznavuri-anvan%2F&t=%D5%86%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB+24+%E2%80%93%D5%AB%D5%B6+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%87%D5%A1%D5%BC%D5%AC+%D4%B1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB+%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BF+%D5%A7%D6%80

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%86%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB+24+%E2%80%93%D5%AB%D5%B6+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%87%D5%A1%D5%BC%D5%AC+%D4%B1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB+%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BF+%D5%A7%D6%80&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnoyemberi-24-in-vanadzori-sharrl-aznavuri-anvan%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnoyemberi-24-in-vanadzori-sharrl-aznavuri-anvan%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.