Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Նոյեմբերի 24 –ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մարդաշատ էր

. Լուրեր

fund«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի շրջանակում տեղի էր ունենում դրամահավաք, որին մասնակցեցին նաև վանաձորցիները: Ամեն տարի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ իրենց ներդրումն են ունենում համահայկական այս ծրագրում: Այս տարին ևս բացառություն չէր: Առավոտյան ժամը 10-ից քաղաքապետարանի աանձնակազմը քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում էր և իր մասնակցությունն այս անգամ էլ ցուցաբերեց համահայկական այս ծրագրին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները այս տարի կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը (մոտ 116կմ) կլինի, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլընտրանքային ճանապարհ է: Այն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ: Կառուցվելիք ավտոճանապարհը զգալիորեն կկրճատի այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր