- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Խնամակալության և հոգաբարձության նիստ Վանաձորի քաղաքապետարանում

Օրերս Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Սիմոնյանը:

Նիստին ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների բաժնի պետը, խնդրով մտահոգ այլ անձինք:

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց, որոնցից առաջինը վերաբերում էր առանց ծնողական խնամքի մնացած անչափահաս Ս.-ի խնդիրները կարգավորելուն: Նախ ներկայացվեց երեխայի անցյալն ու ներկան, այնուհետ արդեն խոսվեց երեխայի հետագա ուսման մասին: Երկրորդ և երրորդ հարցերը վերաբերում էին Վանաձորի մանկատան 4 սաների՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, վերցնել սկզբնական հաշվառման: Հաջորդ հարցը վերաբերում էր Վանաձորի ոստիկանության բաժիններում հաշվառված երեխաների խնդիրներին: 5-րդ հարցով, ըստ գրության, մայրը ցանկանում էր օտարել իր անչափահաս երեխաներին պատկանող անշարժ գույքը, որը սակայն հանձնաժողովի անդամների կողմից մերժվեց՝ երեխաների շահերից չբխելու պատճառով:

Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ> ՊՈԱԿ-ի գրությունը՝ Ա.Գ.-ին խնամակալի պարտականություններից ժամանակավորապես ազատելու մասին: Սույն հարցին տրվեց դրական պատասխան: