Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

. Լուրեր

2016թ.

Դեկտեմբեր – Հայքի հրապարակում Ամանորյա տոնածառի զարդարում, Հայքի հրապարակի տոնական լուսավորություն, քաղաքի փողոցների և հրապարակների տոնական լուսավորություն

 

Դեկտեմբերի 6-ից 24-ը – Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում «Ամանոր» ամանորյա վարպետության դասեր բոլոր ցանկացողների համար` առանց տարիքային սահմանափակման

 

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ին – Գր. Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի ժողովրդական համույթի աշուղական և գուսանական երգերի համերգ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

 

Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին – Կամերային երգչախմբի համերգը` նվիրված Գոհար Գասպարյանին և Տիգրան Լևոնյանին Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում

 

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին – Երգի թատրոնի տոնական մենահամերգը Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում

 

Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին – Գր. Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի ժողովրդական համույթի Ամանորյա տոնական համերգը Վանաձորի մանկատանը

 

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին – Հաշվետու ցուցահանդես` նվիրված Ամանորին, Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում

 

Դեկտեմբերի 20-ից 25-ը, ժամը 12:00-ին,14:00-ին,16:00-ին           – «Արքայադուստր Ասատղիկ» ամանորյա երաժշտական հանդես-ներկայացում Տիկնիկային թատրոնում

 

Դեկտեմբերի 21, 22, 23-ին, ժամը 12:00-ից 14:00-ը – «Բոհեմ» կամերային թատրոնի «Ամանորյա իրարանցում» երաժշտական ներկայացումը «Լոռի» ժամանցի կենտրոնում

 

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին – Կամերային նվագախմբի Ամանորյա տոնական համերգը Վանաձորի մանկավարժական համալսարանի արվեստի բաժնի մասնաճյուղում (թիվ 6 հիմնական դպրոց)

 

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին – Ամանորին նվիրված ցերեկույթ Պարարվեստի դպրոցում

 

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին – Ամանորյա համերգ և մրցանակաբաշխություն (լավագույն աշակերտներ և աշխատողներ) Կոմիտասի անվան արվեստի դպրոցում

 

Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին – Ամանորյա համերգ Գր. Հախինյանի անվան երաժշտական դպրոցում

 

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին – Ամանորյա տոնական համերգ Շ. Տալյանի անվան երաժշտական դպրոցում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին – Ամանորյա տոնական համերգ ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին – Տոնական միջոցառում «Խոսք Ամանորի» Ստեփան Զորյանի տուն-թանգարանում

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին և 18:00-ին – «Բոհեմ» կամերային թատրոնի «Ամանորյա իրարանցում» երաժշտական ներկայացումը Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը

 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին – «Ուրախ դիմակահանդես» միջոցառում թիվ 1 մշակույթի տանը

 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին – Երգի թատրոնի տոնական համերգ` նվիրված Ամանորին, Լոռու մարզային գրադարանում

 

Դեկեմբերի 28-ին, ժամը 13:00-ին – Ամանորյա տոնական ցերեկույթ թիվ 2 մշակույթի տանը

 

Դեկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին – Ամանորյա տոնական միջոցառում Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը

 

Դեկտեմբեր – «Բոհեմ» կամերային թատրոնի «Պույ-պույ մկնիկը ամանորյա հանդեսում» ներկայացումը համայնքներում (Դարպաս, Արջուտ, Լեռնապատ, Սարահարթ)

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր