- Վանաձոր - http://vanadzor.am -

Քննարկում Վանաձորում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ

Posted By Vanadzor On January 12, 2017 @ 20:55 In Լուրեր | No Comments

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Գյուլազյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՏԿԶ նախարարության և Լոռու մարզպետարանի, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:

«Տեղյակ եք, որ սկսել ենք բևեռային քաղաքների ծրագիրը, և Հանրապետության Նախագահի` Ջերմուկում կայացած հանդիպումից հետո գործընթացը շատ ավելի ակտիվացել է: Օրեր առաջ էլ փոխվարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ բևեռային քաղաքների բաշխումն ավարտվել է»,-խորհրդակցության սկզբում ասել է նախարարը:

Քննարկման ժամանակ նշվել են քաղաքային զարգացմանն ուղղված ներդրումների համար գրավիչ ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Լոռու մարզպետարանին կտրամադրի համապատասխան տեղեկությունների անվանացանկ, որի միջոցով պետք է ձևավորվի մարզի ակտիվների գրանցամատյանը:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/nerdrum/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnerdrum%2F&t=%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnerdrum%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fnerdrum%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.