- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ

Ս/թ հունիսի 10-ից 12-ը Վանաձորի աթլետիկայի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի Վանաձոր համայնքի փուլը:

Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով՝

1-ին տարիքային խումբ՝ 2008 թվականից մինչև 2010 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

2-րդ տարիքային խումբ՝ 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

3-րդ տարիքային խումբ՝ 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

4-րդ տարիքային խումբ` 1999 թվականից մինչև 2001 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Անվասայլակով հաշմանդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է` 2010 թվականից մինչև 2003 թվականը:

Մասնակցության պայմաններն են՝

1) Յուրաքանչյուր ընտանիքի թիմի կազմը բաղկացած է 3 անձից՝ հայրը, մայրը և երեխան /տղա կամ աղջիկ/:

2) Կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն /տեղեկանք/, անձնագրի պատճեն /հոր, մոր/, ամուսնության վկայականի պատճեն, տեղեկանք լուսանկարով՝ բնակության վայրից, երեխայի ծննդյան վկայականի պատճեն:

Հաղթող և մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն նախարարության կողմից սահմանված պարգևներով:

Մասնակցության հայտերը ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին մինչև հունիսի 5-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին /թիվ 403 սենյակ/ կամ զանգահարել 4-10-00 հեռախոսահամարով: