Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Մեծ սիրով ու գնահատանքի զգացումով շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին տոնի կապակցությամբ

. Լուրեր

Սիրելի բուժաշխատողներ,

Մեծ սիրով ու գնահատանքի զգացումով շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը նաև գեղեցիկ առիթ է , որը մեզ հնարավորություն է տալիս վերարժևորել բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, նաև նրանց անմնացորդ նվիրվածությունը մեր համաքաղաքացիների առողջության պահպանման ու նրանց անհետաձգելի օգնություն ցուցաբերելու առումով:
Հայ հասրակությունը պատմական բոլոր ժամանակաշրջաններում առանձնակի հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Փաստենք, որ բժշկի մասնագիտությունն այն եզակի մասնագիտություններից է, որ պահանջում է մարդասիրության և գթասրտության առանձնահատուկ դրսևորում: Եվ այս հանագամանքը ոչ միայն պարտավորեցնող է բժիշկներին, այլ նաև վստահության զգացում է առաջացնում նրանց մոտ, ովքեր դիմում են առողջական խնդիրներով:
Ամենևին չնսեմացնելով այլ մասնագիտությունների տեր մարդկանց վաստակը, այնուամենայնիվ սխալված չեմ լինի , եթե ասեմ, որ բժիշկներն ու բուժաշխատողներն այսօր Վանաձորի ամենաճանաչված ու հարգարժան մարդկանցից են, քանի որ նրանց ենք վստահում մեր և մեր հարազատների առողջությունը, որոշ դեպքերում` անգամ կյանքը:

Բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն և աշխատանք ու մասնագիտական հաջողություններ խաղաղ երկնքի ներքո:

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր