Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Մենապայքարային մարզաձևերի Վանաձորի առաջնություն

. Լուրեր

Վանաձոր քաղաքի   բռնցքամարտի առաջնություն

Ս/թ ապրիլի 25-28-ը համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Վանաձորի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անցէկացվել Վանաձոր քաղաքի 2000-2001թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնություն:

Առաջնությանը մասնակցել են 18 քաշայինկարգի 77 մարզիկ:

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:
boks1

2014թ.Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի առաջնություն

Ս/թ մայիսի 1-ին համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի 1998-2000թթ. ծնված պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 10 քաշային կարգի 40 մարզիկ:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:
boks2

2014թ.Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի առաջնություն

Ս/թ մայիսի 3-ին համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի Ս. Ավետյանի անվան ազատ ըմբշամարտի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2000-2002թթ. ծնված պատանիների ազատ ըմբշամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 13 քաշային կարգի 75 մարզիկ:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:

sambo3

sambo4

2014թ.Վանաձոր քաղաքի ձյու-դո ըմբշամարտի առաջնություն

Ս/թ մայիսի 11-ին համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Վանաձորի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի 2001-2003թթ. ծնված պատանիների ձյու-դո ըմբշամարտի առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 10 քաշային կարգի 88 մարզիկ:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:

dzudo

Շնորհակալագրեր են հանձնվել նաև մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և մարզական կազմակերպություններին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր