Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկում Վանաձորում

. Լուրեր

Նոյեմբերի 29-ը շրջադարձային պահ կարելի է համարել  Վանաձորի համայնքապետարանի և վանաձորցիների համար: Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Վանաձորի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Սա Լոռու մարզում թվով երրորդ սպասարկման գրասենյակն էր: Մինչ այդ նման գրասենյակներ էին բացվել Ալավերդի և Թումանյան համայնքներում: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը,  ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, , ովքեր էլ իրենց ելույթներում կարևորեցին նման գրասենյակի բացումը Վանաձորի համայնքապետարանում և այդ առիթով իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին վանաձորցիներին:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դաշնության, ԱՄՆ-ի և Շվերցարիայի կառավարություններին աջակցության համար, համայնքի խնդրանքին ընդառաջելու և ծրագիրն իրականություն դարձնելու համար:

Նա նաև հատուկ ընդգծեց Լոռու մարզպետի և ՀՀ ՏԿԶ նախարարության շահագրգիռ մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

Տեղեկացնենք, որ գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Այս գրասենյակի նպատակը «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, ինչն էլ իր հերթին ենթադրում է տեղական ինքնակառավարման  մարմինների գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացում, համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովում: Այդ նպատակով   ՔՍԳ-ի գործունեությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու նպատակով համյանքապետարանում ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): Սպասարկման գրասենյակի համայնքային ծառայողներն անցել են վերապատրաստման դասընթացներ:

Ինչ ծառայություններ են մատուցվելու գրասենյակում քաղաքացուն, ով պատրաստվում է այցելել համայնքապետարան.

  1. Դիմուների և գրությունների ընդունում, պատասխանների տրամադրում
  2. Համապատասխան տեղեկանքների տրամադրում
  3. Թույլտվությունների տրամադրում
  4. Գույքահարկի և հողի հարկի հաշվարկում և գանձում
  5. Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
  6. Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
  7. Տեղական տուրքերի հաշվարկում և գանձում
  8. Տվյալների հաշվառում
  9. Տեղեկատվության տրամադրում
  10. Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության գրանցում:

Գործում է նաև Թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374)  322 41100  և 60 650757:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքային ժամերն են ՝ 09:00-18.00, ընդմիջում ՝ 13.00-14.00

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր