- Վանաձոր - http://vanadzor.am -

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումներն անցան բարձր մակարդակով

Posted By Vanadzor On April 11, 2015 @ 09:54 In Լուրեր | No Comments

Վանաձորի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի կողմից իրականացվող տարեկան պլանով նախատեսված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կանանց միամսյակին նվիրված միջոցառումները։ Այս տարի էլ սկիզբն ազդարարվեց մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոնին՝ շքեղ համերգով, որի ընթացքում նվերներ և պատվոգրեր հանձնվեցին համայնքի տարբեր ոլորտները ներկայացնող կանանց։ Այնուհետև գրեթե յուրաքանչյուր օր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հիմնարկներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ՝ համերգային երեկոներ, գեղանկարչական թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ, այցելություններ ծննդատուն, տարեցների տուն և այլն։ Տոնական ամիսը եզրափակեց ապրիլի 7-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած թատերականացված համերգային ծրագիրը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Վանաձորի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն ամփոփեց տոնական միամսակը. «Այս տարի որոշել էինք փոփոխություն մտցել համերգային ծրագրի ձևաչափի մեջ։ Համերգը թատերականացված էր։ Ներգրավել էինք նոր մարդկանց։ Ինչպես տեսաք, մասնակցում էր նաև «Վանաձորյան ձայն» մրցույթի հաղթողը։ Փորձում ենք ցանկացած տոն Վանաձորում առավել մարդաշատ և տեսարժան դարձնել»։ Տոնական միամսյակի ընթացքում բաժնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է նաև Սուրբ Հարության տոնը։

Վանաձորի քաղաքապետարան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/mayrutyan-ton/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayrutyan-ton%2F&t=%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6+%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6+%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80+%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%87+%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6+%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6+%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80+%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayrutyan-ton%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayrutyan-ton%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.