Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումներն անցան բարձր մակարդակով

. Լուրեր

10258364_655011807868527_1707475701182921641_oՎանաձորի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի կողմից իրականացվող տարեկան պլանով նախատեսված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կանանց միամսյակին նվիրված միջոցառումները։ Այս տարի էլ սկիզբն ազդարարվեց մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոնին՝ շքեղ համերգով, որի ընթացքում նվերներ և պատվոգրեր հանձնվեցին համայնքի տարբեր ոլորտները ներկայացնող կանանց։ Այնուհետև գրեթե յուրաքանչյուր օր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հիմնարկներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ՝ համերգային երեկոներ, գեղանկարչական թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ, այցելություններ ծննդատուն, տարեցների տուն և այլն։ Տոնական ամիսը եզրափակեց ապրիլի 7-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած թատերականացված համերգային ծրագիրը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Վանաձորի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն ամփոփեց տոնական միամսակը. «Այս տարի որոշել էինք փոփոխություն մտցել համերգային ծրագրի ձևաչափի մեջ։ Համերգը թատերականացված էր։ Ներգրավել էինք նոր մարդկանց։ Ինչպես տեսաք, մասնակցում էր նաև «Վանաձորյան ձայն» մրցույթի հաղթողը։ Փորձում ենք ցանկացած տոն Վանաձորում առավել մարդաշատ և տեսարժան դարձնել»։ Տոնական միամսյակի ընթացքում բաժնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է նաև Սուրբ Հարության տոնը։

Վանաձորի քաղաքապետարան

P1430jghyj220

P1430195

P1430196

P1430201

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր