- Վանաձոր - http://vanadzor.am -

Մայիսի 9-ը Հաղթանակների և Խաղաղության տոն է

Posted By Vanadzor On May 8, 2013 @ 14:14 In Լուրեր | No Comments

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության մեջ հայրենիքին, ազգին անձնուրաց նվիրվածության ու հավատարմության նվիրական խորհրդանիշ է՝ Ավարայրից մինչև Բեռլին ու Շուշի: Մենք տոնում ենք Երկրորդ Աշխարհամարտում հաղթանակները գերմանական ֆաշիզմի դեմ, տոնում ենք Շուշիի ազատագրումը, ինչն Արցախի ազատության երկար ճանապարհի դարպասն էր :

Այսօր գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի տարիներին զոհաբերեցին իրենց կյանքը ` հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի: Մայիսի 9-ի խորհուրդը միայն հաղթանակների և հայ ժողովրդի ռազմական ռազմավարական տաղանդի դրսևորման, հայրենյաց անձնազոհ սիրո ու արիություն հաստատումը չէ: Մայիսի 9-ի խորհուրդը նաև հայի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքի հաստատումն է: Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի համար խաղաղություն , ազատություն և սեփական հայրենիքում արժանապատիվ կյանք բերող հաղթանակներ էին, դրանք իրապես խաղաղության հաղթանակներ էին: Եվ այսօր, այս տեսանկյունից իմաստավորելով մեր պատմական հաղթանակները, միայն և միայն միասնությամբ ու համախմբվածությամբ կարող ենք պահպանել այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը:

Մեծ Հայրենականի և Արցախի ազատագրական պայքարի վետերանների խնդիրները մշտապես գտնվել են Վանաձորի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ առավելագունը պետք է անենք, որ մեր հնարավորությունների սահմաններում հոգանք զոհված ազատամարտիկների, եւ նրանց ընտանիքների կարիքները` առողջական, սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմամբ: Դա մեր գիտակցված պարտքն է նրանց հանդեպ, ովքեր հաղթանակներ արձանագրեցին մայիսյան կենաց-մահու ճակատամարտերում: Հավե~րժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին, մեր վետերաններին ու այսօր մեզ հետ Մայիսի 9-ը տոնող հերոս ազատամարտիկներին:

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակների և Խաղաղության տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ՝ նորանկախ հայրենիքի կերտման գործում:

Սամվել Դարբինյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/mayisi-9-y-haghtanakneri-yev-khaghaghutyan-ton-e/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayisi-9-y-haghtanakneri-yev-khaghaghutyan-ton-e%2F&t=%D5%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%AB+9-%D5%A8+%D5%80%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D6%87+%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6+%D5%A7

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%AB+9-%D5%A8+%D5%80%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D6%87+%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%BF%D5%B8%D5%B6+%D5%A7&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayisi-9-y-haghtanakneri-yev-khaghaghutyan-ton-e%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fmayisi-9-y-haghtanakneri-yev-khaghaghutyan-ton-e%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.