Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորցի մարզիկ-մարզիչներն արժանացան համայնքի ղեկավարի խրախուսանքին

. Լուրեր

Օրերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը դրամական պարգևներ հանձնեց համահայկական 6-րդ ամառային խաղերի հաղթողներին, մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Շուրջ 33 մարզիկ-մարզիչներ լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար արժանացան համայնքի ղեկավարի դրամական խրախուսանքին: Շնորհավորելով ներկաներին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շեշտեց, որ իրենց շնորհիվ է, որ համահայկական 6-րդ ամառային խաղերին Վանաձորը գրավեց պատվավոր 3-րդ տեղը, Վանաձոր բերելով 18 մեդալ, որից 6 ոսկի, 8 արծաթ և 4 բրոնզ:

Բարձր գնահատելով մարզիկների գրանցած ցուցանիշները, Սամվել Դարբինյանը այնուամենայնիվ նշեց, որ դեռևս անելիքներ շատ կան.<Դուք պետք է անընդհատ առաջ նայեք ու բարձր պահեք Վանաձորի սպորտային քաղաք լինելու պատիվը: Ես հույս ունեմ, որ մեր մարզիկները հաջորդ մրցելույթներից ավելի բարձր հաղթանակներ նվաճած կվերադառնաք: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլորիդ>:

Շնորհավորանքներից հետո հերթը հասավ պարգևատրման պաշտոնական արարողությունը: Համայնքապետարանի, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինի կողմից ֆինանսական պարգևներ տրվեցին մոտ 3 տասնյակ մարզիկների և մարզիչների:

Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը ևս գոհ է մարզիկների ցուցաբերած արդյունքներից , հույս հայտնելով, որ շուտով մեր քաղաքն էլ եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ կունենա:

Համայնքի ղեկավարն անհատապես շնորհավորեց և քաջալերանքի խոսքեր ասաց բոլոր մարզիկներին: Թեթև ատլետիկայի Վանաձորի թիմի մարզիչ Գոհար Նազարյանը 400մ փոխանցավազքի իրենց հաղթանակի գավաթը նվիրեց քաղաքապետարանին:

Վանաձորի քաղաքապետարան

Untitled-1

Untitled-2 - Copy

dsfgfd fghf

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր