Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

. Լուրեր

Սիրելի աղջիկնե՛ր և կանա՛յք, մեր մայրե՛ր և տատիկնե՛ր, ամենայն անկեղծությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ:

Հայ կնոջ դերը մեր կյանքում և հայրենիքի շենացման գործում անգնահատելի է: Գարնանային այս հիանալի տոնը`մարտի 8-ը, ևս մեկ առիթ է մեր կանանց, մայրերին և քույրերին մեր երախտագիտությունն ու սերն արտահայտելու համար:

Կցանկանայի, որ հայ կինը գնահատված և մեծարված լինի իրենց տղամարդկանց` ամուսինների, որդիների և եղբայրների կողմից ոչ միայն այս օրը, այլև ամբողջ տարի: Գեղեցկությունը պետք է գնահատել միշտ և ամենուր: Մաղթում եմ բոլոր կանանց և աղջիկներին քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ջերմություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, և շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ տոնի առիթով` ցանկանում եմ առողջություն, անսահման սեր, երջանկություն և միշտ բարձր տրամադրություն: Թող որ երբեք չզգաք հոգատարության, վստահության, ուշադրության պակաս և միշտ շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ և անկեղծությամբ: Ցանկանում եմ, որ ձեր սրտերում անսահման սեր ապրի:

Սամվել Դարբինյան

Վանաձորի քաղաքապետ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր