Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային տոնի առթիվ

. Լուրեր

Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր 


Գարունը կյանքի վերազարթոնքի, ջերմության ու սիրո սկիզբն է, իսկ կյանքի աղբյուրն ու իմաստը կինն է: Սիրելի հայուհիներ, շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ եւ կարեւոր տոնի առթիվ: Մաղթում եմ անսահման սեր, ներդաշնակ ու երջանիկ կյանք: Միշտ եղեք հայ կնոջ ազգային կերպարին հավատարիմ, ընտանեկան արժեքների սերմանողն ու պահապանը, ուժ եւ կորով տվեք մեզ՝ բոլոր ոլորտներում պատվով կատարելու մեր առջեւ դրված խնդիրները: Այսօր առավել քան մեծ է ձեր դերը մեր պետության կայացման ու զարգացման գործում: Հայ կնոջ, մոր դաստիարակությամբ են ձեւավորվում քաջարի զինվորն ու մտավորականը, արժանապատիվ քաղաքացին: Կանանց ներկայությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում միայն լավագույն փոփոխությունների երաշխիք է:
Պատմության ընթացքում փոփոխվել են գեղեցիկի մասին պատկերացումներն ու չափանիշները, սակայն անփոփոխ է մնացել գեղեցկության բովանդակային էությունը, այն է՝ բարությունը: Շարունակեք մնալ լավագույն ավանդույթների եւ ժամանակակից փոփոխությունների ներդաշնակ կրողները: Դուք արժանի եք մեծարանքի ու սիրո: Մենք ուժեղ ենք ձեզնով, մեր բոլոր հաղթանակների հենարանն ու ոգեշնչողը դուք եք: Լինի ընտանիքում, թե հասարակական, քաղաքական ոլորտներում, ձեր ներկայությունը հանդուրժողականության, նուրբ դիվանագիտության եւ դրական որոշումների կայացման երաշխիք է:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ տոնական միամսյակի կապակցությամբ: Եղեք սիրված եւ սիրով լցրեք աշխարհը:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր