- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շոնրհավորական ուղերձը «ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ՕՐ» ամենամյա տոնախմբության կապակցությամբ

Հարգելի մարգահովիտցիներ:

Սրտանց շնորհավորում եմ «ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ՕՐ» ամենամյա տոնախմբության առթիվ , համայնքի բոլոր բնակիչներին մաղթում բարեկեցություն, խաղաղ ու բարեբեր աշխատանք, անսպառ բերք ու բարիք , որ ստեղծվում է աշխատասեր ու տքնող մարգահովիտցիների ջանքերով:
Մարգահովիտն իր մեծությամբ և բնակչության քանակով երրորդ գյուղական համայնքն է մեր մարզում և արմատներով մարգահովիտցի Վանաձորի գերդաստաններն իրենց անուրանալի ներդրումն ունեն մեր քաղաքի պատմության մեջ:
Բ ազմաթիվ մարգահովիտցի մտավորականններ և արվեստի գործիչներ իրենց կենսագրությամբ հարստացրել են մեր քաղաքի մշակույթը և նրանց վաստակի գնահատանքը նաև այս տոնախմբությունն է:
Շանորհավոր տոնդ ՝ Մարգահովիտ :

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան