Մաքրման աշխատանքներ քաղաքի պուրակներում և մարդաշատ վայրերում (ֆոտո)

Վանաձորի քաղաքապետարանի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից ստեղծված «Նեցուկ» կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքներ իրականացնել: Այլ հասարակական կազմակերպությունների հետ ընթացիկ ամսում մաքրման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային թաղամասերի պուրակներում:

Ներկա դրությամբ ընկերության աշխատակիցների կողմից մաքրվում Վանաձորի Արցախ պուրակը՝ հնձվել են խոտերը, տարածքից հեռացվել է աղբը, լվացվել են նստարանները: Մինչ Արցախ պուրակի մաքրումը, «Նեցուկ» կազմակերպությունը հերթական մաքրումն է իրականացրել Վանաձորի «Թթու ջուր» կոչվող հատվածում, ինչպես նաև ծայրամասային Տավրոս թաղամասում գտնվող պուրակում:

55

P1390053

P1390056

P1390061

P1390063

P1390064

P1390070

P1390072

P1390078

You May Also Like

Leave a Reply