- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Մաքրման մեծածավալ աշխատանքներ Վանաձորի այգիներում և պուրակներում

Վանաձորի քաղաքապետարանի «Նեցուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները քաղաքի ողջ տարածքում: Վերջին օրերին մաքրման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել «Սայաթ Նովայի» անվան քաղաքային և «Շառլ Ազնավուրի» անվան զբոսայգիներում, «Թթու ջուր» կոչվող տարածքում, Հայքի հրապարակի հետնամասում, կայարանամերձ հատվածում, Թումանյան և Մոսկովյան փողոցներում, «Արցախ» պուրակում և ոչ միայն: Մաքրման աշխատանքներին որոշակիորեն խանգարել է տեղացած ձյունը: Աշխատանքները կրում են շարունակակն բնույթ: Համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից խիստ հանձնարարական է իջեցվել նաև այգիների վարձակալներին: Համայնքի ղեկավարը մեկ շաբաթյա ժամկետ է տրամադրել նրանց՝ պահանջելով կարգի բերել այգիներն ու պուրակները, ապահովել լուսավորությունն ու մաքրությունը:

[1]

[2] [3]