Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Տոնական միջոցառում` նվիրված Հանրապետության տոնին

. Լուրեր

Հանրապետութան տոնին նվիրված երեկ՝ մայիսի 28-ին, Վանաձորի Կոտրած եկեղեցու մոտ քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարզային իշխանությունների, հոգևոր առաջնորդի և հարյուրավոր քաղաքացիների հետ հարգանքի տուրք են մատուցել 1918թ.-ին Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի կարգ՝ առաջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել ավերված եկեղեցու հարևանությամբ կառուցված հուշարձանին: Տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին և առաջին Հանրապետության հռչակմանը: Տոնական օրը շարունակվել է զինվորական շքերթով ու հատուկ հետախուզական ջոկատի ցուցադրական ելույթներով:

P1360949

P1360957

P1360965

P1360971

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր