Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ վանաձորցիներ,
Մայիսի 28-ին ողջ հայ ժողովուրդը նշում է Հանրապետության տոնը: Շնորհավորում եմ բոլորիս մեզ համար պատմական նշանակություն ունեցող, պետականության համար այս կարևոր տոնի կապակցությամբ:
98 տարի առաջ ազգի համար ծանր ժամանակաշրջանում հայ ժողովուրդը կարողացավ կյանքի կոչել իր դարավոր նպատակը: 1918թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը: Այս պատմական և հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձությունն իրականություն դարձավ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի և հատկապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մենք հիմք դրեցինք հայոց նոր և անկախ պետականությանը:
1918թ. մայիսին հայ ժողովուրդն իր հերոսական կեցվածքով կարողացավ կերտել Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հաղթանակները և վերականգնել ավելի քան 5 դար առաջ կորցված անկախությունն ու պետականությունը: Սա նախևառաջ պատմական լուրջ հեղաշրջում էր առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ:
1991թ. հայ ժողովուրդը, շարունակելով իր պապերի սկսած գործը, հիմք դրենց ազատ և անկախ պետությանը: Մեր նորաստեղծ պետության հերոս զավակները կարողացան զենքով պաշտպանել մեր անվտանգությունն ու անկախությունը: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ սահմանին կանգնած մեր զավակներն էլ շարունակում են այդ սուրբ գործը: Նրանք ամեն օր պաշտպանում են իրենց պապերի և հայրերի ավանդած երկիրը՝ չխնայելով անգամ կյանքը և պարգևելով մեզ խաղաղություն:
Գլուխ խոնարհվելով հայ ժողովրդի հերոս զավակների և հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հանրապետության տոնը, ցանկանում խաղաղություն մեր ազատ ու անկախ պետությանը, իսկ սահմանին կանգնած հայ զինվորին ուժ և վճռականություն կատարելու իրենց սուրբ առաքելությունը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր