- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ վանաձորցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Այս հիանալի գարնանային օրը մաղթում եմ բոլորին դրական տրամադրություններ, առողջություն և աշխատանքային հաջողություններ:

Մայիսի 1-ը տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կառուցում և ստեղծում են բարիք: Հայ ազգը միշտ էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծելու և արարելու կարողությամբ: Ցանկացած աշխատանք հարգանքի արժանի է, քանի որ միայն աշխատելով և ստեղծելով է հնարավոր կառուցել պայծառ ապագա երկրի և մեր ընտանիքների համար: Արդար աշխատանքն է հասարակության հիմքը

Սիրելի՛ վանաձորցիներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղ, արգասաբեր և ստեղծագործ աշխատանք: