Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Մահացել է սուսերամարտ մարզաձևի մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ՀՀ վաստակավոր աշխատող, սպորտի վարպետ Խաչիկ Սարիբեկի Լոռյանը

. Լուրեր

loryan68 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆիզկուլտուրայի և սպորտի ՀՀ վաստակավոր աշխատող,սուսերամարտ մարզաձևի մարզիչ, սպորտի վարպետ Խաչիկ Սարիբեկի Լոռյանը: Նրա մահով ծանր կորուստ կրեց մեր սպորտը: Վաստակաշատ մարզչի հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
Վանաձորի քաղաքապետրանը խպորապես ցավակցում է Լոռյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ինչպես նաև նրա սաներին: Վանաձորի մարզաշխարհը խորապես վշտացած է իրենց սիրելի գործընկերոջ անժամանակ մահվան կապակցությամբ:

Խաչիկ Սարիբեկի Լոռյանը ծնվել է 1946թ. Կիրովական քաղաքում: 1968թ.-ից մինչ օրս աշխատել է ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում, որպես սուսերամարտ մարզաձևի մարզիչ: Ստացել է սպորտի վարպետի կոչում, ինչպես նաև 2001թ.-ին նրան շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: Իր աշխատած տարիների պատրաստել է ՀՀ առաջնությունների մի շարք հաղթողներ և մրցանակակիրներ, բարձր կարգային մարզիկներ և միակ մարզիչն է քաղաքում, որը պահպանեց սուսերամարտ մարզաձևը մինչ օրս:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր