Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքի փողոցների 90 տոկոսից ավելին ապահովված է գիշերային լուսավորությամբ

. Լուրեր

Վանաձորում գիշերային լուսավորության ապահովումը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Ինչի արդյունքն էլ Վանաձոր քաղաքի լուսավորված փողոցների ներկա արդյունքն է՝ լուսավորված են 137 փողոցներ, 2 էստակադաներ և 7 հրապարակներ: Միայն 2008թ-ից մինչ օրս քաղաքում լուսավորություն է անցկացվել շուրջ 85 չլուսավորված փողոցներում:
Երկկողմանի լուսավորված են համայնքի 6 փողոցներն ու 2 էստակադաները՝ Բաղրամյան և Թումանյան: Քաղաքում տեղադրված է ընդհանուր առմամբ 3377 լուսատու: Տարբեր պատճառներով տեղի ունեցած վթարները վերացվում են ժամանակին, վառված լամպերը նորերով փոխարինելու գործընթացը կրում է ամենօրյա բնույթ: Յուրաքանչյուր շաբաթ Վանաձորում փոխարինվում է 40-55 վառված լամպ: Աշխատանքներն իրակացվում է <Կ և Ա Մոնտաժշին> ՓԲ ընկերության կողմից:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանի խոսքով, այս տարի ևս նախատեսվում է մի քանի նոր փողոց լուսավորել. <2016 թ-ի համայնքային բյուջեով երկրորդական փողոցներում լուսավորության անցկացման նպատակով հատկացվել է 10 մլն դրամ գումար: Մրցույթը դեռևս չի կայացել: Աշխատանքները հավանաբար կսկսվեն ապրիլ ամսից>:
Չլուսավորված են մնում քաղաքի փոքր փողոցները, իսկ գլխավոր, կենտրոնական փողոցները ապահովված են գիշերային լուսավորությամբ գրեթե 90 տոկսոով:
Առաջարկություն է եղել քաղաքի գործող լամպերը փոխարինել էկոնոմ լամպերով, առաջարկն ընդունվել է, այժմ քննարկումներ են իրականացվում:
10835407_847996811913471_1843146931865305606_o

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր