Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Լրացավ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հինգերորդ պաշտոնավարման մեկ տարին

. Լուրեր

darbinyan 2012 թվականի սեպտեմբերի 9-ին տեղին ունեցան Վանաձորի ՏԻՄ ընտրություններ, ուր առաջադրված էին քաղաքապետի 5 և ավագանու 52 թեկնածուներ: Սամվել Դարբինյանը, ստանալով 21 հազարից ավելի կողմ քվեներ , հինգերորդ անգամ ընտրվեց Վանաձորի քաղաքապետ: Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ է ընտրվել նաև 1999, 2002, 2005 և 2008 թվականներին:

Վանաձորի քաղաքապետարանի երկուշաբթի օրերի աշխատանքային սեպտեմբերի 9-ի խորհրդակցությունը վարում էր քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետ փոխքաղաքապետը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ:

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 9-ին լրանում է Սամվել Դարբինյանի հինգերորդ պաշտոնավարման մեկ տարին և քաղաքապետարանի յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է վերլուծի այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, թե որքանով են դրանք եղել արդյունավետ և համահունչ քաղաքապետի նախընտրական խոստումներին:

Փաստվեց, որ քաղաքային տնտեսության զարգացումն ընթանում է քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված միջոցառումների և ծրագրված աշխատանքների ժամանակացույցին համապատասխան, ինչը թույլ է տալիս վստահորեն ասել, որ առաջիկայում էլ քաղաքային տնտեսության զարգացման բավարար տեմպերը կպահպանվեն: Խորհրդակցության ընթացքում յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ներկայացրեց շաբաթվա ընթացքում ընթացքում կատարած աշխատանքները և ստացավ հանաձնարականներ առաջիկայի համար: Փոխքաղաքապետը նաև առաջարկեց հատուկ ուշադրությամբ և պատշաճ մակարդակով նախապատրաստել սեպտեմբերի 21-ի Անկախության Օրվա և հոկտեմբերի 5-ի «Վանաձորի օր» տոնակատարությունների շրջանակներում ծրագրային միջոցառումները: Տեղեկացվեց նաև , որ Քաունթերփարթ Ինտերնեյշնլ կազմակերպության և Վանաձորի քաղաքապետարնի ահամարգործակցության արդյունքում Քաունթերփարթ Ինտերնեյշնլը Վանաձոր քաղաքին կտրամադրի 60 նոր նստարարաներ: Այդ նստարանները կլինեն նույն դիզայնով, ինչպիսին որ են Հայքի հրապարակում տեղադրված նստարանները, որոնք քաղաքին էր նվիրաբերել Երևանի Արաբկիրի թաղապետարանը: Նոր նստարանների տեղադրման վայրերի ընտրության հարցում սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար, ստեղծվել հասարակական ակտիվիստների խումբ, ուր ընդգրկված են ավագանու անդամներ, ՀԿ-ների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Այդ խումբը նոր նստարանների տեղադրման վայրերի ընտրության վերաբերյալ քաղաքապետարանին կներկայացնի իր առաջարկությունները:

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր