Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ս/թ մարտի 3-ին Թեժ լեռան հովտում անց է կացվելու <<Լոռվա Ձմեռ – 2019>> 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Ավտոբուսները անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներիցª ժամը 9.00-ից:

Ծ Ր Ա Գ Ի Ր

  •  Դահուկավազք
  • Լեռնադահուկ
  • Վետերանների դահուկավազք
  • Պարանի ձգում
  • Վոլեյբոլ ձյան վրա
  • Պարկերով էստաֆետա
  • Կշռաքարերի հրում
  • Ձնեմարդի պատրաստում 
  • Ձնագնդի նետում ճիշտ նշակետին
  • Բազկամարտ
  • Բարձունքի հաղթահարում
  • Սահնակով վայրէջք
  • Մինի ֆուտբոլ ձյան վրա
  • Բարձակռիվ
  •  Շախմատ
  • Բռնցքամարտ
  • Ազգային կոխ
  • Սուսերամարտ

Մարզատոնահանդեսին կմասնակցեն գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ, լարախաղաց:
Կգործեն հասարակական սննդի կետեր:
Հաղթողները կպարգևատրվեն համայնքապետարանի պատվոգրերով և մրցանակներով:
Կխաղարկվեն նաև հատուկ մրցանակներ:

You May Also Like