Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

<<Լոռվա Ձմեռ – 2016>> մարզատոնը 2016-ի փետրվարի 7-ին Թեժ լեռան հովտում

. Լուրեր, Հայտարարություններ

  Ս/թ փետրվարի 7-ին Թեժ լեռան հովտում անց է կացվելու <<Լոռվա Ձմեռ – 2016>> 46-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մեր կողմից տրամադրվող ավտոբուսները անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներիցª ժամը 9.00-ից:

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

  • Դահուկավազք
  • Լեռնադահուկ
  • Վետերանների դահուկավազք
  • Պարանի ձգում
  • Վոլեյբոլ ձյան վրա
  • Պարկերով էստաֆետա
  • Կշռաքարերի հրում
  • Ձնեմարդի պատրաստում
  • Ձնագնդի նետում ճիշտ նշակետին
  • Բազկամարտ
  • Բարձունքի հաղթահարում
  • Սահնակով վայրէջք
  • Մինի ֆուտբոլ ձյան վրա
  • Բարձակռիվ
  • Շախմատ
  • Բռնցքամարտ
  • Ազգային կոխ
  • Սուսերամարտ

 

 

Մարզատոնահանդեսին կմասնակցեն գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ:

Կգործեն հասարակական սննդի կետեր:

Հաղթողները կպարգևատրվեն քաղաքապետարանի պատվոգրերով և մրցանակներով:

Կխաղարկվեն նաև հատուկ մրցանակներ:

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր