- Վանաձոր - http://vanadzor.am -

«Լոռվա Ձմեռ» տոնակատարությունը տեղի կունենա փետրվարի 3-ին

Posted By Vanadzor On January 14, 2013 @ 17:23 In Լուրեր | No Comments

2013 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը կարևորեց աղբահանության, ձնամաքրման, փողոցների աղատրման աշխատանքների արդյունավետության բարձրացումը և հանձնարարեց կոմունալ տնտեսության և բարեկարգման ծառայությանը կարճ ժամկետում ավարտել նաև մայթերի մաքրումը ձնածածկույթից: Նպատակահարմար համարվեց առաջիկայում կուտակել աղի նոր պաշարներ կոմունալ ծառայությունների հետագա անխափան աշխատանքի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ շաբաթվա ընթացքում կփոխվեն նաև փողոցային լուսավորության բոլոր վնասված լամպերը:

Խորհրդակացության ընթացքում որոշվեց, որ այս տարի ՛՛Լոռվա Ձմեռ՛՛ ավանդական տոնակատարությունը տեղի կունենա փետրվարի 3-ին և քաղաքապետարանը վստահ է, որ այն կազմակերպչական առումով և մասսայականության տեսակետից կառանձնանա նախորդ տարիների տոնակատարություններից: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի համապատասխան բաժիններին առաջարկեց ընդունել ի գիտություն, որ 2013 թվականի ընթացքում Վանաձորի առնվազն մեկ տասնյակ բակերում պետք է տեղադրվեն խաղային սարքավորումներ քաղաքապետարանի միջոցներով և այդ նպատակով իրականցնել նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետը պահանջեց նաև անթերի իրականացնել առաջիկա նախագահական ընտրությունների գործընթացում ՀՀ Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ որոշումներով ՏԻՄ մարմիններին վերապահված պարտավորությունները և նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ ըստ հաստատաված ժամակացույցի: Քաղաքապետը հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետում ապահովել ջեռուցում չջեռուցվող ընտրական տեղամասային կենտրոններում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի կարիքներին առնչվող այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարականներ:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/lorrva-dzmerr-2013/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Florrva-dzmerr-2013%2F&t=%C2%AB%D4%BC%D5%B8%D5%BC%D5%BE%D5%A1+%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%C2%BB+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB+%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1+%D6%83%D5%A5%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB+3-%D5%AB%D5%B6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%C2%AB%D4%BC%D5%B8%D5%BC%D5%BE%D5%A1+%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%C2%BB+%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8+%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB+%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1+%D6%83%D5%A5%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB+3-%D5%AB%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Florrva-dzmerr-2013%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Florrva-dzmerr-2013%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.