Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Լոռվա Ձմեռ» տոնակատարությունը տեղի կունենա փետրվարի 3-ին

. Լուրեր

lorva2013 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը կարևորեց աղբահանության, ձնամաքրման, փողոցների աղատրման աշխատանքների արդյունավետության բարձրացումը և հանձնարարեց կոմունալ տնտեսության և բարեկարգման ծառայությանը կարճ ժամկետում ավարտել նաև մայթերի մաքրումը ձնածածկույթից: Նպատակահարմար համարվեց առաջիկայում կուտակել աղի նոր պաշարներ կոմունալ ծառայությունների հետագա անխափան աշխատանքի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ շաբաթվա ընթացքում կփոխվեն նաև փողոցային լուսավորության բոլոր վնասված լամպերը:

Խորհրդակացության ընթացքում որոշվեց, որ այս տարի ՛՛Լոռվա Ձմեռ՛՛ ավանդական տոնակատարությունը տեղի կունենա փետրվարի 3-ին և քաղաքապետարանը վստահ է, որ այն կազմակերպչական առումով և մասսայականության տեսակետից կառանձնանա նախորդ տարիների տոնակատարություններից: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի համապատասխան բաժիններին առաջարկեց ընդունել ի գիտություն, որ 2013 թվականի ընթացքում Վանաձորի առնվազն մեկ տասնյակ բակերում պետք է տեղադրվեն խաղային սարքավորումներ քաղաքապետարանի միջոցներով և այդ նպատակով իրականցնել նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետը պահանջեց նաև անթերի իրականացնել առաջիկա նախագահական ընտրությունների գործընթացում ՀՀ Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ որոշումներով ՏԻՄ մարմիններին վերապահված պարտավորությունները և նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ ըստ հաստատաված ժամակացույցի: Քաղաքապետը հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետում ապահովել ջեռուցում չջեռուցվող ընտրական տեղամասային կենտրոններում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի կարիքներին առնչվող այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարականներ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր