Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Թիվ 2 մշակույթի տունը հյուրընկալվեց «Լոռի» հանգստյան տանը

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 2 մշակույթի տունը շարունակում է յուրովի ներկայանալ վանաձորցիներին ու մարզկենտրոն այցելող հյուրերին: Այս անգամ էլ բացառություն չեղավ: Հուլիսի 26-ին մշակույթի տունը հյուրընկալվեց «Լոռի» հանգստյան տանը: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան մշակույթի տան սաները: Ուրախ երգ ու պար, ասմունք, և ոչ միայն: Հանգստյան տանն էին գտնվում նաև մայրաքաղաք Երևանից , Հայստանի տարբեր քաղաքներից ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցները, ովքեր մեծ բավականություն ստացան մշակույթի տան կազմակերպած միջոցառումից: Միջոցառում, որը հանգստացողներին էլ ավելի մեծ հանգիստ պարգևեց: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ յուրաքանչյուր կատարում արժանանալով բուռն ծափահարությունների: Գեղեցիկ օրվա համար շնորհակալական խոսքով հանդես եկավ «Լոռի» հանգստյան տան տնօրեն Հակոբ Մուրադյանը, արտգերկրից ժամանած հյուրերն ու սաների կատարումները վայելող քաղաքացիները, որոնց խոսքով, եթե Վանաձորում մինչ օրս կա նման մշակույթի տուն, ուրեմն դեռ ամեն ինչ առջևում է: Ջերմ ընդունելության համար շնորհակալական խոսքով հանդես եկավ տնօրեն Ժաննա Պողոսյանը, ում խոսքով այս մշակույթի տան յուրաքանչյուր միջոցառում հնարավոր է դարձել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անմիջական աջակցության ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի օգնությամբ, առանց որոնց նախ մշակույթի տունը չէր լինի, և երկրորդ՝ նմանօրինակ գեղեցիկ միջոցառումները, որոնք նպատակ ունեն ամռան ամիսներին քաղաք այցելած հյուրերին գեղեցիկ ու անմոռանանալի հանգիստ պարգևել:

11815993_388925664638062_1167924910_n

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր