- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Լողի մարզադպրոց

Վանաձորի «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

 

Կարեն Խաչատրյան

2017թ.-ից  «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2005թ. Հայաստանի կառավարության լիազորմամբ, Հունաստանի կառավարության EETAA-ի և Վանաձորի համայնքի համաֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը:
Մարզադպրոցում գործող մարզաձևերն են`

Մարզաձևը

Խմբերի քանակը

Մարզիկների թիվը

Մարզիչների թիվը

լող

23

162

8

ջրագնդակ

2

22

1

Գործունեության այս տարիների ընթացքում մարզադպրոցը պատրաստել է կարգային մարզիկներ, լողի ՀՀ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
2007թ. համայնքի ուժերով մարզադպրոցում տեղադրվել է կոագուլյանտի օգնությամբ ջրի մաքրման օզոնացման եղանակով վարակազերծման համակարգ, որը միակն է Անդրկովկասում:
Մարզադպրոցում գործում են նաև սիրողական լողի խմբեր:
Մարզադպրոցի հավաքական թիմերը մասնակցում են ՀՀ լողի բոլոր առաջնություններին և մրցաշարերին: