- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձոր համայնքը ճանաչվել է լավագույն մշակութային համայնք

Posted By Vanadzor On March 18, 2013 @ 10:16 In Լուրեր | No Comments

Հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարի 15-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անփոփել էին Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի արդյունքները: Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի ամփոփմանը մրցանակներ են շնորհվել 21 անվանակարգերում:
՛՛Մշակութային լավագույն քաղաքային համայնք՛՛ անվանակարգում հաղթող են ճանաչվել Լոռու մարզի Վանաձոր, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքները: Անցյալ շաբաթ ՀՀ մշակույթի նախարարի կողմից Վանաձորի քաղաքապետին է փոխանցվել ՛՛Մշակութային լավագույն քաղաքային համայնք՛՛ կոչումը հավաստող պատվոգիրը, ինչպես նաև 300 հազար դրամ պարգևավճար համայնքին: Մարտի 18 –ին քաղաքապետրանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձր գնահատեց այս կոչումը, ինչը քաղաքի ակտիվ մշակութային կյանքի հավաստումն է և առաջարկեց մշակույթի նախարարության կողմից համայնքին հատկացված ֆինանսական միջոցներով լրացուցիչ միջոցառումներ նախատեսել կին մշակույթի գործիչների համար ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/lavaguyn-mshakutayin-hamaynk/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flavaguyn-mshakutayin-hamaynk%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%A8+%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC+%D5%A7+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%A8+%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC+%D5%A7+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flavaguyn-mshakutayin-hamaynk%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flavaguyn-mshakutayin-hamaynk%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.