- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

«Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Հասցե. Վարդանանց 41
Հեռ. (0322) 2-09-56

Գագիկ Աղաբաբյան
2014թ.-ից «Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն
Երգահան, կոմպոզիտոր
2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մոդալով

«Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը մեր քաղաքի հնագույն պատմություն ունեցող երաժշտական դպրոցն է, որը հիմնադրվել է 1934թ.-ին մշակույթի նվիրյալ, կոմպոզիտոր Էդվարդ Կզարթմյանի ջանքերով:

1987-90թթ. դպրոցի տնօրենն է եղել Կ.Գյուլօղլյանը, 1990-92թթ.` Ա. Իգիթյանը, 1992թ.-ից` Ն.Եթիմյանը: 1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց դպրոցին: Դասերը մեկ տարի կազմակերպվեցին երաժշտական ուսումնարանում, այնուհետև մինչև 1992թ. քաղաքային այգում ` տնակներում, ապա դպրոցի վթարային շենքում:
2011թ. սկսվեց դպրոցի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները, որի համար համայնքային բյուջեից և կառավարության միջոցներից համամասնաբար հատկացվել է ավելի քան 430 մլն. դրամ: 2012թ ուսումնական տարին սկսվեց հիմնովին վերանորոգված դպրոցում:

2014թ. փետրվարի դրությամբ դպրոցում կա 209 սովորող (46 տղա և 163 աղջիկ),
48 աշխատող, որոնցից 30-ը դասավանդում են տարբեր բաժիններում:

Դպրոցում գործող բաժիններն են`