Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Խորհրդակցություն 21.01.2013

. Լուրեր

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը: 2013 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը քաղաքի բոլոր թաղամասեր կատարած շրջայցի արդյունքում իր գնահատականը ներկայացրեց ձնահեռացման և կենցաղային աղբի հեռացման վիճակի վերաբերյալ: Հանձնարարվեց շաբաթվա ընթացքում հեռացնել նաև աղբաթափության համար սահմանված վայրերի շուրջ սփռված և սառցակալած աղբի մնացորդները: Քաղաքապետը պահանջեց արագ կարգով քաղաքի մայթերին աղաավազային խառնուրդ լցնել, ինչը թույլ կտա սառցակալած որոշ մայթեր դարձնել անցանելի անցորդների համար:

Կարևորվեց կարճ ժամկետում թափառող կենդանիների վերացման հարցը, քանի որ հատկապես քաղաքի ծայրամասերում նկատելի է այդ կենդանիների քանակական աճը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև 2013 թվականի փետրվարի 3-ին ՛՛Լոռվա ձմեռ՛՛ տոնակատարության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցությունում անդրադարձ եղավ նաև առևտրի և սպասարկման օբյեկտների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտներին հարող տարածքների մաքրման, ձնահեռացման և պատշաճ տեսքի բերելու պարտականություններին: Եթե նախկինում այդ պարտականությունները հիմնվում էին սեփականատիրոջ կամավորության վրա, ապա քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանումները կմշակեն և առաջարկություն կներկայացնեն այդ պարտականություններն արդեն իրավական հիքի վրա դնելու նպատակով: Տեղեկացվեց նաև , որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքում փոխվել է երեք բացակայող դիտահոր, որից մեկն արդեն իսկ անբարեխիղճ քաղաքացիների կողմից տարվել է անհայտ ուղղությամբ: Քաղաքապետը կրկին հիշեցրեց , որ կարևոր է բացատրական աշխատանք տանել ազգաբնակչության շրջանում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարականներ տվեց նաև փողոցների լուսավորության և որոշ խաչմերուկներում լուսացույցերի խափանված աշխատանքը վերականգնելու վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տեղեկացվեց նաև,որ հունվարի 13-18 ժամանակահատվածում Վանաձորում ծնվել են 33 երեխաներ, գրանցված մահերը՝ 19-ը: Քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ քաղաքացիները և շահագրգիռ կառույցները քաղաքապետարանի բյուջեին և նախագահի թեկնածուների համար առանձնացված նախընտրական քարոզչական պաստառների անվճար փակցման տեղերին կարող են ծանոթանալ www.vanadzor.am կայքում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր