Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Խորհրդակցություն

. Լուրեր

Քաղաքապետի կողմից հայտարարվեց բանավոր նկատողություն երկու բաժնի պետերին: Վանաձորի քաղաքապետարանի բաժնի պետերի և ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր դժգոհությունը հայտնեց քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներից: Քաղաքապետի կողմից հայտարարվեց բանավոր նկատողություն Կոմունալ տնտեսության և բարեկարգման ու Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինների պետերին:
Սամվել Դարբինյանի առաջարկով խորհրդակցությունից հետո վերոհիշյալ բաժինների պետերի մասնակցությամբ շրջայց կատարվեց քաղաքում ՝թաղամասերի և բազմաբնակարան շենքերի սանիտարական մաքրման վիճակը գնահատելու համար:
Խնդիրն այն է , որ մինչ օրս քաղաքի փողոցների և շենքերի բակերի սանիտարական մաքրման նպատակով կիրառվող իրավական և կազմակերպչական ձևերն իրենց չեն արդարացնում: Համատիրությունների կողմից սանիտարական մաքրման աշխատանքներ չեն կատարվում բազմաբնակարան շենքերի բակերում, իսկ մրցույթներում շահած կազմակերպությունների կողմից փողոցների և մայքերի մաքրման աշխատանքներն անբավարար են:

1030 բազմաբնակարան շենքեր ունեցող քաղաքում գրանցված են 68 համատիրություններ, սակայն միայն եզակիներն են, որ իրականացնում են բակերի տարրական սանիտարական մաքում, թեև պարբերաբար սպասարկման վարձավճարներ են գանձում բնակիչներից: Ինչպես փաստեց քաղաքապետը, նախկին մոտեցումներն ու վարչարարական մեթոդներն այլևս չեն արդարացնում իրենց: Քաղաքապետը հանձնարարեց փոխքաղաքապետին և համապատասխան բաժինների պետերին մշակել և կարճ ժամկետում սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նպատակով հիմնավոր առաջարկություններ ներկայացնել նոր վարչարական և իրավական ձևերի ընտրության համար: Խորհրդակցության ընթացքում հնչեցին նաև մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Անցյալ շաբաթ, առաջին անգամ, Վանաձոր քաղաքում մահերի թիվը գերազանցել է ծնունդներին: Գրանցվել է 27 ծնունդ և 30 մահ: Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ծնունդների և մահերի մակարդակները կրկին հավասարվեն, սակայն մտայհոգությունը տեղին է:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր