Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Խնձորուտ գետի հունի մաքրման և կուտակված աղբի վերաբերյալ

. Լուրեր

xndzorutՉնայած բազմաթիվ զգուշացումներին և անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներին, Խնձորուտ գետի հարակից բնակելի շենքերի և տների բնակիչները շարունակում են կեցաղային աղբը աղբարկղերի մեջ լցնելու փոխարեն լցնել գետի մեջ: Խնդիրը տասնամյակների պատմություն ունի և ամեն տարի քաղաքային իշխանությունները կանգնում են անբարեխիճ քաղաքացիների ոչ օրինական և ոչ պատշաճ աղբաթափման հետևանքով առաջացած բնապահպանական լուրջ խնդրի առաջ: Անկախ այն բանից, որ բնապահապանական խնդիրն առաջացել է ոչ քաղաքային իշխանությունների մեղքով, քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և կարող է լուծում տալ միայն իր իրավասությունների շրջանակներում: Առաջիկայում վանաձորի քաղաքապետարանում կիրականացվի ՛՛Գետերի հուների մաքրման աշխատանքներ՛՛ ծառայության գնման մրցույթ, որի ընթացքումմ հաղթող ճանաչված կազմակերպությունը քաղաքի բյուջեից ֆինանսավորմամբ կմաքրի ոչ միայն գետերի հունը, այլ նաև կուտակված աղբը: Սակայն խնդրի վերջանական լուծման համար անհրաժեշտ է, որ Խնձորուտ գետի հարևանությամբ բնակվող ազգաբնակչությունը քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորի և կենցաղային աղբը թափի սահմանաված վայրերում՝ գետի հունի անմիջական հարևանությամբ տեղադրված աղբարկղերում:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր