Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կայացավ Վանաձորի Ավագանու տարեվերջյան նիստը:

. Լուրեր

Եթե մինչև Ամանոր արտահերթ նիստ չգումարվի, ապա կարելի է փաստել, որ Ավագանին 15 նիստերով ավարտեց 2012-13 թթ. նստաշրջանը: Դեկտեմբերի 4-ի ավագանու նիստում որոշվեց դադարեցնել թիվ 1,3,4,7,13 թաղամասային հիմնարկների գործունեությունը: Համարվում է , որ թաղապետարանները կրկնում են համատիրությունների աշխատանքը և պարտականությունները: Այդ քայլով քաղաքապետարանը հնարավորություն կունենա խնայել ամենաքիչը 21 մլն դրամ, ինչը շատ կարևոր է քաղաքի հաջորդ տարվա բյուջետային հավասարակշռության համար: Վստահություն կա , որ թաղապետարանների գործունեության դադարեցումից հետո հսկիչների և անձնակազմի մի մասը այլ իրավական կարգավիճակով կընդգրկվեն քաղաքապետարանի կառուցվածքում:

Ավագանին նաև համաձայնություն տվեց համայնքի ղեկավարի կողմից ներկայացված տնօրենների թեկնածությանը՝

«Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթի տնօրեն՝ Արմեն Ներսիսյան

«Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն ՝ Գայանե Այվազյան

Թիվ 8 նախադպրոցական հաստատություն ՝ Ալլա Դարբինյան

Թիվ 33 նախադպրոցական հաստատություն՝ Գայանե Սարգսյան

Թիվ 2 նախադպրոցական հաստատություն ՝ Աննա Դարբինյան

Թիվ 34 նախադպրոցական հաստատություն՝ Արփինե Սարիբեկյան

2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորվեց Վանաձորի ավագանին՝ 21 անդամով: Հետագայում ավագանիներից մեկը զորակոչվեց և Ավագանին շարունակեց գործունեությունը 20 անդամով: Ձևավորումից հետո Ավագանին մինչ օրս ունեցել է 14 նիստ, իսկ 15-րդը կկայանա 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

Անցել է բավականին ժամանակ և կարելի է ամփոփել մեկ տարուց ավելի կատարած աշխատանքները: Այս ավագանու կազմը ունի երկու առանձնահատկություն. նախ, անդամների բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են և երկրորդը՝ շուրջ 950 քվե ստացած և ընտրված ավագանու անդամը նույնպես պարտավոր է ներկայացնել 85 հազար բնակիչ ունեցող քաղաքի համայնքային շահերը:

Վերլուծելով Ավագանու նիստերի արձանագրությունները կարելի է փաստել, որ Ավագանին աշխատել է արդյունավետ , թեև մի մասի համար դեռևս դժվար է անձնական և խմբակային շահերը համադրել ողջ համայնքի շահերի հետ: Երբեմն բացակայում է նաև հարցերի քննարկման և միմյանց կարծիքը լսելու մշակույթը, ինչը կարելի է արդարացնել հարցերի կարևորությամբ և ակտիվ քննարկումնների ներքին պահանջով: Կա դեպք , երբ նիստի օրակարգում ընդգրկված էին ընդամենը մեկ տասնյակից քիչ ավելի հարցեր, և այն տևել էր երկու և ավելի ժամ: Եվ կա դեպք , երբ նմանատիպ հարցերով օրակարգով նիստը տևել է ընդամենը 30 րոպե: Սակայն սրանք բացառություններ են, և ընդհանուր առմամբ Վանաձորն ունի համայնքի խնիրներով մտահոգ և նախաձեռնող ավանգանի:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր