- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Կառավարությունը 300 մլն դրամ հատկացրեց Վանաձորի փողոցների վերանորոգման համար

Ապրիլի 11-ին Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց 600 մլն դրամ` յուրաքանչյուր համայնքին 300 մլն-ական դրամ։ Գումարը կհատկացվի համապատասխան մարզպետարաններին : Որոշման ընդունումը թելադրված էր այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խոր փոսեր։

Գյումրի և Վանաձոր քաղաքային համայնքները համաֆինանսավորման սկզբունքով նույնպես մասնակցելու են փողոցների բարեկարգմանը։ Վանաձորի քաղաքապետարանը 2013 թվականին իր բյուջեից շուրջ 75 մլն դրամ է հատկացրել փոսային նորոգումների համար:

Վանաձորին հատկացված պետական բյուջեի 300 մլն դրամը հիմնականում կուղվի ենտրոնական փողոցների ասֆալտապատմանը և այն երկրորդական փողոցների բարեկարգմանը, որոնք դարձել են անանցանելի:

Էդիկ Հովսեփյան