- Վանաձոր - http://vanadzor.am -

Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը  

Posted By Vanadzor On June 24, 2016 @ 09:24 In Լուրեր | No Comments

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանական շրջանի թիվ 116 դիրքը պահող կապիտան Արմենակ Ուրֆանյանի 7 հոգանոց ջոկատը անհավասար մարտի բռնվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների եւ զրահատեխնիկայի հետ : Եթե հանձնվեր դիրքը, ապա ադրբեջանական տեխնիկան պատրաստվում էր այդ ուղղությամբ տանկերի համար անցում բացել և ներխուժել հայկական դիրքերի թիկունքը: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին:

Արմենակ Ուրֆանյանը, երբ հասկացավ, որ այլևս անհնար է դիմադրել քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցրեց իր վրա և զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվեց… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամանատարի հետ:
Արմենակ Ուրֆանյանի դասակի մնացյալ հերոս տղաների մասին քիչ է տեղեկացված հանրությունը: Արդարացիորեն հանրությունն առաջին հերթին հիշում, հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած տղաներին:
Կենդանի մնացած հերոսները համեստ են ու լռակյաց:
Միայն մայիսի 11-ին Տիգրան Աշոտի Պապանյանին ՛՛Արիության մեդալով՛՛ պարգևատրելու մասին Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագիրը ավետեց, որ վանաձորցի երիտասարդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հերոսաբար մարտնչել է իր դասակի հետ նույն հենակետում և պաշտպանել դիրքը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրում ասված է.
‘’ՊԲ N զորամասի 2 ՀԳմ 4 ՀՎ 2 ՀԴ 3 ՀՋ գնդացրորդ, շարքային Պապանյան Տիգրան Աշոտի- –ակտիվ մասնակցություն է ունեցել ս.թ. ապրիլի 2-ին N ՊՇ N 116 մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ: 4 ՀՎ հրամանատար, կապիտան Ա.Ուրֆանյանի զոհվելուց հետո, շարունակել է մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ, նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Զինամթերքը սպառվելուց հետո, կազմակերպված նահանջել է մարտական դիրքի խորքը և այնտեղից օգնության հասած ուժերի կազմում անցել հակագրոհի, նպաստելով առաջնային գծի վերականգնմանը: Մարտերի ժամանակ ցուցաբերել է խիզախություն և արիություն:’’

Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պապանյանը շարունակում է իր ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակում : 2016 թվականի ապրիլի 10-ին նրա ծննդյան օրն էր: Հասկանալի է, որ այդ օրերին նա շնորհավորանքներ չի սպասել և տեղին էլ չէր:

Խմբագրության անունից հիմա ենք շնորհավորում նրան, մաղթում քաջառողջություն , խաղաղությամբ բարի ծառայություն և վերադարձ՝ հայրենի քաղաք:

Տիգրան Աշոտի Պապանյանը ծառայությունը կավարտի 2017 թվականի գարնանը և նա կշարունակի ուսումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, շինարարի մասնագիտության հավակնությամբ:

Հիշենք, որ մեր կողքին, մեր հարևանությամբ , մեզ հետ նույն փողոցում են քայլում նաև հերոսներ, ովքեր առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում մյուս երիտասարդներից, միայն հայացքներն են ուրիշ՝ համեստ , խորաթափանց և հանկարծակի իմաստնացած:

______________________________________________________________
Armweeklynews


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/kapitan-urfanyani-anmah-yotnyaki-va/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkapitan-urfanyani-anmah-yotnyaki-va%2F&t=%D4%BF%D5%A1%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6+%D5%88%D6%82%D6%80%D6%86%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B0+%D5%B5%D5%B8%D5%A9%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB+%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D6%81%D5%AB+%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD+%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8+%C2%A0

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%BF%D5%A1%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6+%D5%88%D6%82%D6%80%D6%86%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B0+%D5%B5%D5%B8%D5%A9%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB+%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D6%81%D5%AB+%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD+%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8+%C2%A0&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkapitan-urfanyani-anmah-yotnyaki-va%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkapitan-urfanyani-anmah-yotnyaki-va%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.