Վանաձորի համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային հաստատությունների միջոցառումների շարք՝ նվիրված կանանց միամսյակին

Մարտի 7-ին, ժամը՝ 15.30-ին Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված կանանց տոնին:

Մարտի 7-ին, ժամը՝ 16.00-ին Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տանը կանանց միամսյակին նվիրված՝ «Դուք մեզ համար սիրո աղբյուր» խորագրով միջոցառում:

Մարտի 7-ին, ժամը՝ 13.00-ին Կոմիտասի անվան արվեստի դպրոցի և Լոռու մարզային գրադարանի համատեղ գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին:
Ժամը 17.00-ին Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի համերգը Վանաձորի տարեցների տուն:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը Ստեփան Զորյանի տուն-թանգարանում «Նրանց սիրո գարունը» խորագրով ցերեկույթ և հայ կին ստեղծագործողների գրքերի ցուցադրություն՝ նվիրված կանանց տոներին:

Մարտի 9-ին, ժամը՝ 14.00-ին Պարարվեստի դպրոցում ցերեկույթ՝ նվիրված մայրության, գեղեցկության և գարնան տոնին:

Մարտի 13-ին, ժամը՝ 12.00-ին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի I- IV դասարանների սաների համերգային ծրագիրը՝ թիվ 8 մանկապարտեզում:

Մարտի 13-ին, ժամը՝ 16.00-ին Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում տոնական համերգ՝ նվիրված կանանց , մայրության և գեղեցկության միամսյակին:

Մարտի 13-ին, ժամը՝ 17.00-ին Կամերային նվագախմբի և Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի հետ համատեղ համատեղհամերգ՝ Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում՝ նվիրված կանանց միամսյակին:

Մարտի 15-ին, ժամը՝ 15.00-ին Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը կանանց, մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում:

Մարտի 15-ին, ժամը՝ 16.00-ին Թիվ 2 մշակույթի տանը տոնական համերգ՝ նվիրված կանանց միամսյակին:

Մարտի 23-ին, ժամը՝ 13.00-ին Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցում համերգ՝ նվիրված կանանց,մայրության և գեղեցկության օրվան:

Մարտի 25-ին, ժամը՝ 14.00-ին ԳԿՀ-ի թիվ 3 մանկական գրադարանում կանանց նվիրված միամսյակի շրջանակներում հանդիպում-զրույց համայնքի կին ստեղծագործողների հետ, նոր ստեղծագործությունների լսումներ:

Ապրիլի 4-ին, ժամը՝ 16.00-ին Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի փոքր դահլիճում համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Ապրիլի 5-ին, ժամը՝ 14.00-ին Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում «Հավերժի գրավականը» խորագրով թեմատիկ ցուցադրություն. Էքսպոզիցիոն փոփոխություն, Վանաձորի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

Ապրիլի 5-ին, ժամը՝ 17.00-ին Երգի թատրոնի մենահամերգը Լոռու մարզային գրադարանում ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Ապրիլի 7-ին, ժամը՝ 13.00-ին Կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում:

You May Also Like