- Վանաձոր - http://vanadzor.am -

«Վանաձորի Կամերային երգչախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Posted By Vanadzor On March 15, 2014 @ 20:11 In Մշակույթ | No Comments

Հասցե. Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցի
Հեռ. (0322) 4-04-88, 4-04-91

Տարոն Միրզոյան
2013թ.-ից «Վանաձորի Կամերային երգչախումբ » ՀՈԱԿ-ի տնօրեն

«Վանաձորի Կամերային երգչախումբ » ՀՈԱԿ-ը կազմավորվել է 1989թ.-ին դիրիժոր Ռուզաննա Մխիթարյանի կողմից Վանաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու և 1990թ.-ին «Գթություն» բարեգործական միությանը կից գործող կանոնավոր քառաձայն, երկսեռ երգչախմբերի հիմքի վրա: 1992թ.- ից Վանաձորի քաղխորհրդի մշակույթի բաժնի առաջարկությամբ եկեղեցու և «Գթություն» ԲՄ-ն երգչախմբերի կազմը մրցույթով համալրելով ստեղծվել է Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբ ՓԲԸ, որն առ այսօր ղեկավարում է Ռուզաննա Մխիթարյանը:
Երգացանկում երգչախումբն ունի 300-ից ավելի բազմաժանր ստեղծագործություններ, այդ թվում` հին հայկական հոգևոր մեղեդիներ, շարականներ, Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Կոմիտասի խմբերգերը, Սբ. Պատարագը, հայկական ժողովրդական և գուսանական երգերի բազմաձայն մշակումներ, հայ և արտասահմանյան դասական կոմպոզիտորների խմբերգեր, Ա. Բաբաջանյանի մի շարք երգեր: Երգչախմբի կատարմամբ առաջին անգամ քառաձայն հնչել են Սայաթ-Նովայի, Շառլ Ազնավուրի երգերը, 1999թ.-ին` հայ օպերային արվեստի գլուխգործոց «Անուշ» օպերայի համերգային տարբերակը, «Անլռելի Զանգակատուն» երաժշտական կոմպոզիցիան, 2000թ.-ին`«Եռաձայն Պատարագ»:

Կազմավորման օրվանից կամերային երգչախումբն ունեցել է ավելի քան 500 բարեգործական համերգներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Էջմիածնում, Արցախում, Վրաստանում, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, նպաստելով երգչախմբային արվեստի զարգացմանն ու տարածմանը , մասնակից է եղել ավելի քան 1200 Սուրբ Պատարագի մատուցմանը, բազմաթիվ համաքաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների, փառատոների, մրցույթների և ամենուր արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագի բարձրաժեք կատարման համար երգչախումբը արժանացել է Գարեգին Բ կաթողիկոսի բարձր գնահատականին և օրհնությանը:

2004թ.-ին երգչախումբը համերգային ծրագրով հանդես եկավ իտալացի ճանաչված երգչուհի Էմանուելլա Թեշի հետ:
Ստեղծագործական խմբում ընդգրկված են 32 երգիչ: Նրանցից մենակատարներ են բեմի վարպետներ Ա. Ներսիսյանը, Ն. Պողոսյանը, Ա.Մամյանը, Ա. Զուլալյանը, Մ. Բեկչյանը, Վ. Սարգսյանը, Ն. Եթիմյանը, Ս.Կոծինյանը: Երգչախմբի հետ, որպես նվագակցողներ, աշխատել են Ի. Մելքումյանը, Ն. Մաթևոսյանը, Ա. Միրզոյանը: Ներկայացրած ինքնատիպ ծրագրերի, կատարողական բարձր մակարդակի համար կամերային երգչախումբը բազմիցս արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահության բարձր գնահատականին, պատվոգրերի և դիպլոմների` 1993թ. հոկտեմբեր – Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբերի հանրապետական մրցույթի առաջին կարգի մրցանակ, ք.Երևան, 1998թ. – Հայաստանի երգչախմբային ընկերության հիմնադրման 40-ամյակին նվիրված փառատոնի առաջին կարգի դիպլոմ, ք.Երևան, 2003թ. նոյեմբեր – Հայաստանի երգչախմբային ընկերության 45-ամյակին նվիրված փառատոնի 1-ին կարգի դիպլոմ, ք.Երևան, 2001թ.-Քրիստոնության ընդունման 1700-ամյակին նվիրված Հայաստանի երգչախմբային ընկերության փառատոնի «Գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակի համար» պատվոգիր, ք.Երևան, 2006, 2008, 2010թթ. – «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի եզրափակիչ փուլերին ակտիվորեն մասնակցելու, կատարողական բարձր մակարդակի համար արժանացել է դիպլոմների, 2011թ. – ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԵԸ կողմից հայտարարված երգչախմբերի հանրապետական մրցույթ փառատոնի մրցանակ և պատվոգիր:

2013թ. «Վանաձորի կամերային երգչախումբ» ՓԲԸ-ն վերակազմավորվել է Վանաձորի համայնքի «Կամերային երգչախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, տնօրեն է նշանակվել Տարոն Միրզոյանը:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/kamerayin-yergchakhumb/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkamerayin-yergchakhumb%2F&t=%C2%AB%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D4%BF%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%A5%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%C2%BB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B8%D5%B9+%D5%A1%D5%BC%D6%87%D5%BF%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%C2%AB%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D4%BF%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%A5%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%C2%BB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B8%D5%B9+%D5%A1%D5%BC%D6%87%D5%BF%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkamerayin-yergchakhumb%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fkamerayin-yergchakhumb%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.