- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախումբ

հասցեն` Հայքի հրապարակ, քաղաքապետարան

Հիմնադրվել է 1993 թվականին ՀՀ վաստակավոր ուսուցիչ Խաչատուր Դնոյանի ղեկավարությամբ: Ստեղծման օրից մասնակցել է համաքաղաքային, մարզային մի շարք հանրապետական միջոցառումների, փառատոների, արժանացել պատվոգրերի: Նվագախումբը համերգային ծրագրերով ելույթներ է ունեցել Սպիտակում, Ստեփանավանում, Ալավերդում, Դիլիջանում: Քաղաքի երաժշտական դպրոցների շնորհալի երեխաները շուրջ 15 տարի հնարավորություն են ունենում համերգային կատարումներով հանդես գալ նվագախմբի հետ, ինչը խթանում է նրանց ստեղծագործական աճը, նպաստում կատարողական վերելքին: 1998թ-ից նվագախմբի դիրիժորն է Ռուդոլֆ Վարդազարյանը: