- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Կայացավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը


Այսօր՝մայիսի 30-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 19 անդամներից 12-ը: Ի տարբերութուն նախորդ նիստերի, այսօր ավագանու անդամները օրակարգային հարցերը քննարկել են նորագույն սարքավորումներով՝ էլեկտրոնային տարբերակով:
Օրակարգային 8 հարցերից 7-ը անցավ միաձայն: Վերջին հարցին, որը վերաբերվում էր Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնական դրույքաչափերը հաստատելուն, Վանաձորի համայնքի ավագանու 2014թ.-ի փետրվարի 04-ի 2-Ա որոշման թիվ 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին, ձեռնպահ քվեարկեց միայն ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը: