Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կադրային փոփոխություն Վանաձորի քաղաքապետարանում

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել  Գոռ Բադյանը

gorԳոռ Կառլեի Բադյանը ծնվել է  1983 թվականին Կիրովական (Վանաձոր) քաղաքում: 2009 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան  Պետական լեզվաբանական համալսարանը՝ անգլերեն լեզվի մասնագիտությամբ: Այնուհետ ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտուրայում, արդյունքում պաշտպանել է գիտական թեզ քաղաքագիտության ոլորտում, ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: Վերադառնալով Հայաստան, դասավանդել է ՛՛Ամիրդովլաթ Ամասիացի՛՛ բժշկական համալսարանում: 2010 թվականից աշխատել է ՛՛Սպայդեր Սիստեմ՛՛ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն: 2012 թվականին ընտրվել է Վանաձորի Ավագանու անդամ : 2013 թվականին ընտրվել է ՀՀ մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի վարչության անդամ: հեղինակել , նախաձեռնել և իրականացրել է մի շարք երիտասարդական ծրագրեր Վանաձոր քաղաքում:

 

Հաջողություն ենք մաղթում Գոռ Բադյանին պաշտոնավարման առիթով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր