Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Ջերմ օջախ» ծրագիրն այցելել է Վանաձոր

. Լուրեր

Երեկ՝ապրիլի 9-ին, «Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը ներկայացվեց Վանաձոր քաղաքում: Համայնքային հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, առավելությունները Հայաստանի տնային տնտեսությունների համար, ինչպես նաև վեր հանել շահառուներին հետաքրքրող հարցերը և տրամադրել դրանց պատասխանները:

Հանդիպմանը մասնակցեցին Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական գործարարներ և լրատվամիջոցներ:
Վանաձորը երկրորդ մարզային քաղաքն է Դիլիջանից հետո, որտեղ ներկայացվեց §Ջերմ օջախ» վարկային ծրագիրը, քանի որ «Ջերմ օջախ»-ի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի մարզերի քաղաքների և գյուղերի բնակիչների կենսապայմանների բարելավմանը:
§Ջերմ օջախ¦ վարկային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից մշակված և Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրաջանակում Հայաստանի տնային տնտեսություններին տրամադրվում են մատչելի վարկեր ՀՀ դրամով էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Յուրաքանչյուր վարկ ունի բոնուսային բաղադրիչ, որը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում: Վարկերը և բոնուսները շահառուներին տրամադրվում են Հայաստանի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով: 2015թ. ապրիլի 7-ի դրությամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից այս ծրագրով վերաֆինանսավորվել է 98.7 մլն դրամ ընդհանուր գումարով 59 վարկ:

«Ջերմ օջախ» ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերության և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ:

Հանդիպման ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին ծրագրի պատասխանատուներին:

12143

P1430217

P1430220

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր