Առաջարկ՝ երիտասարդ բիզնեսմենների համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI)`«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:  Ծրագիրը բաղկացած է լինելու 5 փուլից:

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ.

  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/
    հեռ. 095 005 415, lilit_meliksetyan@wvi.org
  • Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Մելինե Վարդանյան /ՋՀՀ/
    հեռ. 043 08 06 29, vardanyan@gmail.com

Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 18-ը:

You May Also Like