Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ինչպե՞ս ստանալ սայլակներ և լսողական սարքեր

. Լուրեր

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ/: ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին` անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել շուրջ 500 սայլակ և շուրջ 1000 լսողական սարք:
Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ /եթե ստանում է առաջին անգամ/: Մինչև 18 տարեկան երեխայի սայլակը ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով:

Լսողական սարք ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը` 30-ից մինչև 63 տարեկան անձինք ներկայացնում են անձնագիր, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա և ՎԱԾ /եթե ստանում է առաջին անգամ/: 63-ից բարձր տարիք ունեցող և հաշմանդամության կարգավիճակ չունեցող անձինք ներկայացնում են անձնագիր, կենսաթոշակիվկայական, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա:

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված ժամկետների` շահառունները սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր